Տպագրական ֆայլերի պատրաստումը պահանջում է ուշադրություն և ճշգրտություն։ Ցանկացած փոքրիկ վրիպում կարող է ազդել վերջնական արդյունքի վրա։ Ահա կարևոր կանոններ, որոնք պետք է պահպանեք՝ որակյալ և պրոֆեսիոնալ տպագրություն ստանալու համար.
1️⃣ (Bleed): Անպայման ավելացրեք 3-5 մմ արտանկման գոտի, որպեսզի տպագրության ժամանակ ոչ մի կարևոր դետալ չկտրվի։

2️⃣ Գույնի ռեժիմ (CMYK): Հիշեք, որ տպագրության համար անհրաժեշտ է օգտագործել CMYK ռեժիմ, քանի որ RGB-ն նախատեսված է էկրանների համար։

3️⃣ Բարձր որակի (Resolution): Փորձեք ձեր ֆայլերը պատրաստել 300 dpi լուծաչափով՝ մանրամասները պահպանելու համար։

4️⃣ Տառատեսակների պահպանություն: Բոլոր տեքստերը դարձեք վեկտոր (outline), որպեսզի տառատեսակների հետ կապված խնդիրներ չառաջանան տպագրության ժամանակ։


5️⃣ Ֆորմատ: Ֆայլերը պահեք PDF ձևաչափով՝ բարձր որակն ու ձևաչափը պահպանելու համար։ 🔍 Լրացուցիչ խորհուրդ: Միշտ վերստուգեք ձեր ֆայլը նախքան տպագրության ուղարկելը՝ համոզվելու համար, որ բոլոր կարևոր մասերը ճիշտ են և չեն կտրվելու։ Այս կանոններին հետևելով՝ դուք կստանաք բարձրորակ տպագրական արդյունքներ։ 💡




- Օգտագործեք երկու տառատեսակներ
- Օգտագործեք պարզություն
- Օգտագործեք ազատ տարածություններ
Մի՛ Ծանրաբեռնեք, Ձեր Դիզայնը, պահպանեք այն Պարզ
- Հեշտ կարդալ
- Հեշտ հասկանալ
- Հեշտ տեսնել
Կան տպարաններ, որոնք ունեն իրենց անհատական կանոններ, որոնք տրամադրում են մասնագետներին։ Հարցրեք փորձառու մասնագետներից, բացի դա Յուրաքանչյուր տպարան ունի տարբեր սարքեր, ուստի կարող են առաջանալ սահմանափակումներ։